211652_close_icon
views-count2196 դիտում article-date 20:42 07-08-2022

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց Ուզբեկստանին

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց՝ 1-3 հաշվով զիջելով Ուզբեկստանի հավաքականին:
 
Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը՝ Նոդիրբեկ Յակուբոևի հետ։

Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Ջավոխիր Սինդարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջախոնգիր Վախիդովին։
 
Այս հաղթանակից հետո Ուզբեկստանը 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը և Հնդկաստանի երկրորդ թիմն ունեն 15-ական միավոր։

Կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ 3:1 ռումինացիների նկատմամբ և այժմ 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը։ 15-ական միավորով 1-4-րդ տեղերը զբաղեցնում են Լեհաստանը, Ղազախստանը, Հնդկաստանը և Վրաստանը:

Նմանատիպ նյութեր