636 դիտում
16:45 08-08-2022
Օգոստոսի 12-ին կմեկնարկի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը
Օգոստոսի 12-ին` 19:30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը: Ելույթ կունենան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։
Համերգի ծրագրում՝ Ալեքսանդր Թանսման՝ Սոնատին ֆագոտի և դաշնամուրի համար, Պաուլ Հինդեմիթ՝ Սոնատ ֆագոտի և դաշնամուրի համար, Կլոդ Դեբյուսի՝ Դաշնամուրի պրելյուդներ առաջին գրքից, Հենրի Դյուտիյո՝ Սարաբանդա և կորտեժ ֆագոտի և դաշնամուրի համար, Անտոնիո Տոռիանի՝ Դիվերտիսմենտ Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով ֆագոտի և դաշնամուրի համար:
Փառատոնի շրջանակում տեղի կունենա 14 համերգ՝ ներկայացնելով հարուստ երկացանկ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։ Փառատոնի անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նմանատիպ նյութեր
1066 դիտում
20:14 10-08-2022
Օգոստոսի 12-ից 25-ը Երևանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
674 դիտում
12:51 03-08-2022
Հայաստանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը. ԿԳՄՍՆ
744 դիտում
11:43 13-08-2022
Մեկնարկեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը
Այս բաժնից
979 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
592 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
400 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը