211652_close_icon
views-count1080 դիտում article-date 17:16 08-08-2022

Արկադի Դվորկովիչը վերընտրվեց ՖԻԴԵ-ի նախագահ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում, որտեղ ավարտին է մոտենում շախմատի համաշխարհային օլիմպիադան,  տեղի ունեցավ ՖԻԴԵ –ի գլխավոր համաժողովը:

Օրակարգի գլխավոր հարցը ընտրություններն էին:

Ձայների բացահայտ մեծամասնությամբ ՖԻԴԵ –ի նախագահ վերընտրվեց ռուսաստանցի 50 –ամյա Արկադի Դվորկովիչը:

Հնդիկ անվանի գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը ընտրվեց առաջին փոխնախագահ:

Նմանատիպ նյութեր