211652_close_icon
views-count1214 դիտում article-date 18:06 08-08-2022

Շիրակցի գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց են. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ

Շիրակցի գերիների հարազատները նստացույց են անում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

NEWS.am-ի հետ զրույցում մեկուկես տարուց ավելի գերության մեջ գտնվող հայ զինծառայողի եղբայրն ասաց, որ մի քանի ժամ է՝ Կառավարության շենքի մոտ են, վարչապետի աշխատակազմից եկել են, լսել պահանջը, սակայն ժամեր անց էլ իրենց պահանջը չի կատարվել։

Հիշեցնենք, որ գերիների հարազատները անցնող մեկուկես տարում պարբերաբար նստացույց են արել Կառավարության շենք դիմաց, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ  պահանջել, որ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացվի։ Գերիների հարազատները ակցիաներ են արել նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մոտ։

44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։

Մեկուկես տարվա ընթացքում 62 գերուց միայն 32-ն է վերադարձվել Հայաստան։

Նմանատիպ նյութեր