211652_close_icon
views-count8139 դիտում article-date 20:32 09-08-2022

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝  վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։

«Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,- նշել է նախարարը։

Նմանատիպ նյութեր