211652_close_icon
views-count2418 դիտում article-date 23:16 09-08-2022

Հայ շախմատիստները պարգևատրվեցին արծաթե մեդալներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտված շախմատի Համաշխարհային օլիմպիադայից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը:
 
Հայաստանի հավաքականը, որը մրցաշարում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ պարգևատրվեց արծաթե մեդալներով:
 
Հիշեցնենք՝ վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականը մրցել է Իսպանիայի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի հավաքականին հաղթական միավորը պարգևել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ սպիտակ խաղաքարերով առավելության հասնելով Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը:
 
Հայաստանի հավաքականը 19 միավոր է վաստակել: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր