211652_close_icon
views-count436 դիտում article-date 17:26 10-08-2022

«Տոկիո-2020»-ը ցույց տվեց, որ կարելի է զսպել համաճարակը

<< Տոկիո - 2020 >> -ը  ցույց տվեց, որ կարելի  է զսպել  համաճարակը:  Այս մասին , 32 –րդ ամառային  խաղերի փակման տարեդարձի  / օգոստոսի 9 –ին /  առթիվ ասել  է  բժիշկ, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետ  Բրայան ՄակՔլոսկին:  Նա նշել է,  թե ինչպես Տոկիոյի խաղերը ճանապարհ հարթեցին համաճարակի ընթացքում և կարևոր այլ  միջոցառումների  անվտանգ կազմակերպման համար:

-Ընդամենը մեկ տարի առաջ ես նախագահում էի միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անկախ հանձնաժողովը: Սերտորեն աշխատում էինք  Ճապոնիայի իշխանությունների հետ և  մշակել էինք <<  կովիդ 19 –ի >> հակահամաճարակային միջոցառումներ:  

Մենք համաճարակի մեջ էինք, պատվաստումը դեռ հասանելի չէր ամբողջ աշխարհում, և, սակայն,  ակնկալում էինք, որ 11,300 մարզիկներ ու տասնյակ հազարավոր հավատարմագրվածներ կժամանեն  Ճապոնիա: 

Խաղերին ընդառաջ ԶԼՄ- ները հանդես էին գալիս սարսափելի վերնագրերով հոդվածներով ՝ խաղերի չկայացման մասին:

Նման  հրապարակումները  ակնհայտորեն  կասկածներ և մտավախություններ էին առաջացնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհուրդները ճիշտ էին։ Հետևելով հանրային առողջության հիմնական միջոցառումներին և ստեղծելով թեստավորման ծրագիր,  մենք ցույց տվեցինք,  որ համաճարակը  հնարավոր է  զսպել։ 

11300 մարզիկների շրջանում  ունենալով ընդամենը 33 դրական դեպք, օլիմպիական խաղերն ապացուցեցին, որ միջոցառումը  անվտանգ է ինչպես մասնակիցների, այնպես էլ  Ճապոնիայի բնակչության համար: 

Չնայած խաղերից առաջ հնչած քննադատություններին,  << Տոկիո - 2020 >> -ի    անցկացումը   համավարակի պայմաններում չհանգեցրեց կովիդի  զանգվածային  գերտարածման:   Պատճառը մեկն է. բոլոր մասնակիցները ջանասիրաբար կատարեցին իրենց գործը։ Դա  հաստատվեց նաև 2022թ.  Պեկինի ձմեռային խաղերում, որոնք վեց ամիս անց նման արդյունքի հասան նույնիսկ ավելի վարակիչ՝  Omicron տարբերակի պայմաններում:

Իհարկե, կարելի էր  հասկանալ խաղերից առաջ եղած անհանգստությունը: Սակայն ավելի դժվար էր հասկանալ  որոշ փորձագետների մտահոգիչ մեկնաբանությունները և մեր կատարած տքնաջան աշխատանքի հանդեպ եղած  դժկամությունը:

Կարևոր էր աշխատել հանուն մարզիկների։ Նրանցից ոմանք  յոթ-ութ տարի էին ծախսել համաշխարհային սպորտի մարզահանդեսին նախապատրաստվելու համար:  

Միջազգային  օլիմպիական կոմիտեն ժամանակին անհրաժեշտ, հուսադրող ուղերձ հղեց 205 ազգային օլիմպիական կոմիտեներին,  մարզիկներին և ՄՕԿ-ի փախստականների օլիմպիական հավաքականին >>  - ասել է Բրայան ՄակՔլոսկին :  

Դոկտոր ՄակՔլոսկին  25 տարի աշխատել է հանրային առողջության ոլորտում: Նա նաև առաջատար դեր է  ունեցել 2012թ.  Լոնդոնի օլիմպիական խաղերում: 2008 թվականից աշխատում է ԱՀԿ –ում:

Նմանատիպ նյութեր