211652_close_icon
views-count7566 դիտում article-date 22:25 11-08-2022

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի խորհրդականը հասցնում է սպասարկել ոչ միայն դիվանագիտական օրակարգը, այլև մասնակցել Հայաստանին օժանդակելու տարբեր նախագծերի ու միջոցառումների

Armlur.am-ը գրում է. Հետհեղափոխական Հայաստան, Քովիդ 19, Արցախյան պատերազմ, հետպատերազմական Հայաստան։ Ահա այս ամենը համընկավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարազդատ Պահլավունու պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ։ Երկրի համար ծանրագույն այս փուլերում Պահլավունին Լոս Անջելեսից էր փորձում որպես պետական ծառայող, որպես դիվանագետ ու քաղաքացի անել այն ամենն, ինչ անհրաժեշտ էր Հայաստանին ու հայ մարդուն հաղթահարելու այս ծանրագույն փորձությունները։

Շուրջօրյա հյուպատոսական ծառայություն այն քաղաքացիների համար, որոնք Քովիդ 19-ի սահմանափակումներով պայմանավորված չգիտեին՝ ինչպե՞ս դուրս գալ ԱՄՆ-ից եւ հասնել հայրենիք, չգիտեին՝ ինչպե՞ս անել, որ հանկարծ չխախտեն վիզային ռեժիմի հետ կապված որեւէ միգրացիոն օրենք։ Պահլավունին այդ օրերին ամեն վայրկյան հասանելի էր, նա չէր դադարում սպասարկել ՀՀ քաղաքացիներին՝ խորհրդատվությունից մինչեւ ամենակարևոր օղակների հետ համապատասխան հարցերի ճշգրտում, եւ այլ կարևոր հարցեր, որոնք հրատապ լուծումներ էին պահանջում։ ԱՄՆ-ում հայտնված ՀՀ քաղաքացին իրեն մենակ չէր զգում, գիտեր, որ Վարազդատ Պահլավունուն կարող է վստահել՝ որպես եզակի պրոֆեսիոնալի, որպես մարդու, որը կկարողանա հասկանալ իրավիճակն ու դրանից ելքեր փնտրելու ճիշտ մարտավարություն մշակել։ Առհասարակ, Քովիդի օրերին այն օգնությունն ու օժանդակությունը, որ ցուցաբերել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ՀՀ քաղաքացիներին ու ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայերին՝ անպատմելի է։ Իսկ այդ ամենի առանցքում եղել է ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականը, որը կարողացել է իր մոբիլ թիմով սպասարկել հազարավորների, օգտակար ու հեղինակավոր կապերի հաշվին օգտակար լինել բոլոր նրանց, որոնք շփոթված ու անելանելի վիճակում են եղել։

Պատերազմը փոխեց Սփյուռքի, մասնավորապես Լոս Անջելեսի հայության օրակարգը։ Վարազդատ Պահլավունին որպես դիվանագետ դարձյալ առաջին շարքերում էր, սպասարկում էր այն օրակարգը, որը պահանջում էր դիվանագիտական ահռելի ջանք ու ինֆորմացիոն պատերազմի ճիշտ վարում դրսում։ 

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր