211652_close_icon
views-count1029 դիտում article-date 18:46 12-08-2022

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը ևս երկու միջազգային մրցանակի է արժանացել։ Քանոնահարուհին Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ է տարել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները՝ գործիքային կատարողական արվեստ անվանակարգերում։ Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին։

Նշենք, որ քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը վերջերս դարձել էր Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։ Տաղանդավոր հայուհին 115 երկրի 3950 մասնակցների մեջ արժանացել է գլխավոր «Գրան-պրի» մրցանակին։

Բացի այդ, մրցանակների է արժանացել Հնդկաստանում կազմակերպված միջազգային մրցույթում՝ ճանաչվելով 1-ին կարգի դափնեկիր ու ստանալով «Բեմական հմայք» և «Երաժշտության դեսպան» հատուկ մրցանակներ։ Բազմաթիվ այլ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի քանոնահարն է։
 
 

Նմանատիպ նյութեր