211652_close_icon
views-count28747 դիտում article-date 10:05 13-08-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում, վնասվել են նաև կողքին կայանված Kia-ն ու Niva-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի 54 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվել է շենքի բակում կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ հրդեհի հետևանքով էլ ջերմահարվել են մոտակայքում կայանված Kia և ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաների լուսարձակները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Վահագն Միրզոյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը։ 

Թե ինչն էլ եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր