211652_close_icon
views-count1615 դիտում article-date 17:45 13-08-2022

Վերականգնել պաշտպանությունը, նշանակում է՝ նախևառաջ ունենալ ազգակենտրոն ու համարձակ իշխանություն. Սենոր Հասրաթյան

Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ» անընդունակ եղավ իրականացնել տեղահանվող բնակչության գոնե կազմակերպված տարհանումը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Արդյունքում՝ անպաշտպան ու տնազուրկ հայը, մնալով բախտի քմահաճույքին, հերթական անգամ իր մաշկի վրա զգաց, ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը...

Հ.գ.-Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը մեր ավերված պաշտպանության վերականգնումն է: Իսկ վերականգնել պաշտպանությունը, նշանակում է նախևառաջ ունենալ ազգակենտրոն ու համարձակ իշխանություն: Խնդրի ողջ բարդությունը կայանում է նրանում, որ այս երկուսի բացակայության պայմաններում, մենք չունենք նաև ժամանակ... Փրկության բանալին մտածող ՀԱՅԻ ձեռքում է, որը, ցավոք, իր ողջ ներուժով հանդերձ, դեռ շարունակում է նիրհել անորոշության մեջ..»,– գրել է Հասրաթյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր