211652_close_icon
views-count1441 դիտում article-date 11:32 14-08-2022

Մակրոնը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները

Tert.am-ը գրում է. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին։

«Ֆինլանդիայի և Շվեդիայի  ընտրությունը կամրապնդի նրանց անվտանգությունը իրենց անմիջական հարևանությամբ առկա սպառնալիքի պայմաններում և նշանակալի ներդրում կունենա հավաքական դիրքորոշման և մեր եվրոպական անվտանգության մեջ՝ հաշվի առնելով այս երկու գործընկեր երկրների հնարավորությունները», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ օգոստոսի 3-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը։ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է վավերացնեն դաշինքի բոլոր անդամները։ Մինչ օրս  դաշինքը կազմող 30 երկրներից ավելի քան 20-ը կողմ է արտահայտվել երկու երկրների՝ ՆԱՏՕ–ի անդամակցությանը։

Նմանատիպ նյութեր