211652_close_icon
views-count60533 դիտում article-date 23:27 14-08-2022

Հայտնի են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվող քաղաքացիների ինքնությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարությունը հայտնում է, որ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
 
1. Արամ Հայրապետյան, ծնված 1981թ.
2. Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ.
3. Մարատ Շահբազյան
4. Սիրարփի Խաչատրյան
5. Մարիամ Խաչատրյան
6. Հարութ Գարաքյան
7. Գագիկ Կարապետյան
8. Արտավազդ Հայրապետյան
9. Գայանե Ավետիսյան 1965 թ.
10. Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ.
11. Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ.
12. Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ.
13. Վանիկ Ամիրխանյան
14. Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ.
15. Անահիտ Խալաթյան
16. Կսենիա Բադալյան, ծնված 1981թ.
17. Աննա Տատինյան
18. Սվետլանա Տատինյան
19. Անդրանիկ Գալոյան
20. Արմեն Թորոսյան
21. Անահիտ Երվանդի
22. Արամ Հարությունյան
23. Մարատ Շահբազյան
24. Կարեն Շահբազյան
25. Օֆելյա Մկրտումյան
 
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրվում է զանգահարել «911» թեժ գիծ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն մի քանի ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բազմաթիվ հրշեջ-փրկարարներ, ոստիկանության մի քանի բաժինների ծառայողներ, պարեկային ոստիկանության Երևանի գնդի 3-րդ գումարտակի մի քանի վաշտերի պարեկներ, Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ, քաղաքացիների հետ հսկայական աշխատանքներ են իրականացնում այսօր՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» տոնավաճառում պայթյունի հետևանքով փլուզված շինության կասկածելի վայրերից քաղաքացիներին դուրս բերելու համար:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության մեկ տասնյակից ավելի բժիշկների բրիգադներ, ովքեր մի քանի հոգու, որոնց փլատակների տակից դուրս էին բերում, նախ տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերում, ապա տեղափոխում Երևանի տարբեր հիվանդանոցներ:
 
Ելնելով քաղաքացիների անվտանգությունից, ոստիկանների և պարեկների մի քանի խմբեր էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ կա վտանգ, որ պայթյուն-հրդեհի հետևանքով կարող է դարձյալ փլուզում տեղի ունենալ:
 
Այս պահին աշխատանքները շարունակվում են, հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն էլ քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկներով փլուզված բետոնե պանելները հեռացնում են տարածքից:
 
Բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատի երդմանը, մեծ թվով օգնություն ցուցաբերեցին նաև ծխից ինքնազգացողությունները վատացած մի քանի պարեկների, հրշեջ-փրկարարների ու օգնության ձեռք մեկնած քաղաքացիների:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 911+
911+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր