211652_close_icon
views-count31127 դիտում article-date 17:44 15-08-2022

Ձեզ բացակա չենք դնի. Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների մասին «Դիլիջանի զորամասի 22 հզոր արծիվները» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 13-ին Երևանի պատմության թանգարանում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից:

Պատմության թանգարանում տեղի ունեցավ Ալբերտինա  Աղաբաբյանի հեղինակային «Դիլիջանի զորամասի 22 հզոր արծիվները» գրքի շնորհանդեսը՝ նվիրված  Արցախյան  44-օրյա պատերազմին մասնակցած, նահատակված հերոսներ՝ Արթուր Հովսեփյանի, Սիմոն Արթենյանի, Էդուարդ Առուշանյանի, Արմենակ Բաբայանի, Նվեր Գուլիմյանի, Դավիթ Դանիելյանի, Մհեր Էլիզբարյանի, Գրիգոր Խալաթյանի, Դավիթ Հակոբյանի, Կարեն Հարությունյանի, Տիգրան Հարությունյանի, Արամ Հովհաննիսյանի, Հարություն Հովսեփյանի, Նարեկ Մանուկյանի, Կարեն Մնացականյանի, Խաչիկ Մուրադյանի, Նարեկ Սարգսյանի, Հովիկ Սարդարյանի, Վիրապ Սերոբյանի, Արման Սրապիոնյանի, Գևորգ Օթարյանի, Վախթանգ Օհանյանի հիշատակին:

Ներկա էին նաև հերոսածին մայրեր, որոնց շնորհակալագրեր հանձնվեցին: Հուզիչ էր նաև կազմակերպիչներից գրքի հեղինակի և Դիլիջանի զորամասի սպայի խոսքը:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 181+
181+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր