211652_close_icon
views-count1778 դիտում article-date 14:33 15-08-2022

Անհրաժեշտության դեպքում Արցախի փրկարարները Ձեր կողքին են. Արցախի ՆԳ նախարարը՝ ՀՀ ԱԻ նախարարին

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը զորակցություն է հայտնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին.

«Հարգարժան Արմեն Սոկրատի
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար:

Սա հերթական փորձությունն էր, որ պատուհասեց մեր ժողովրդին: Փրկարարներն ի դեմս Ձեզ, ևս մեկ անգամ կանգնեցին անչափ պատասխանատու առաքելության դիմաց և ձեզանից է մեծապես կախված անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը:
Անմեղ զոհերի հոգիներին հանգստություն, հարազատներին ուժ և համբերություն:

Մենք օգնության մեր պատրաստակամությունն ենք հայտնում: Անհրաժեշտության դեպքում Արցախի փրկարարները Ձեր կողքին են»:

Նմանատիպ նյութեր