211652_close_icon
views-count7405 դիտում article-date 18:05 15-08-2022

Բանակի կողքին կանգնելով, վերականգնելու ենք մեր բանակի մարտական ոգին և միասին իրականացնելու ենք վերջնական հաղթանակ. Ռազմիկ Պետրոսյան

Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
Այսօր «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում մասնակցել եմ ՀՀ ՊՆ «Արծիվ-Մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

1992թ. ամռանը Արցախից ամեն օր հուսահատական լուրեր էին հասնում Հայաստան: Շահումյանը հայաթափ էր եղել: Ընկել էր Մարտակերտը: ԼՂՀ պաշտպանության կոմիտեն շտապ օգնություն խնդրեց Հայաստանից: Սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտակոչով ՀՀ տարբեր շրջաններից հավաքվեցին ազատամարտիկներ, ստեղծվեց «Արծիվ-Մահապարտներ» գումարտակը:

Գումարտակը մասնակցել է ՊԲ տարբեր ստորաբաժանումենրի կազմում ռազմական գործողություններին:

Հուշ-ցերեկույթին մասնակցում էին հրամանատարներ, ազատամարտիկներ: Ելույթիս ընթացքում ՊՆ նախարարության, «Ազատամարտիկների դաշինքի», «Հատուկ գնդի» և իմ անունից շնորհավորեցի բոլոր մասնակիցներին:

Եվս մեկ անգամ ազգովին համախմբվելու անհրաժեշտություն կա և դրա լոկոմոտիվը պիտի լինենք մենք՝ ազատամարտիկներս: Բանակի կողքին կանգնելով վերականգնելու ենք մեր բանակի մարտական ոգին և միասին իրականացնելու ենք վերջնական հաղթանակ:
Փա՛ռք մեր Սպարապետի գլխավորությամվ մեր նահատակներին...
Փա՛ռք հայոց բանակին...






и ещё 4
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր