211652_close_icon
views-count112287 դիտում article-date 19:24 15-08-2022

Փլատակների տակից քիչ առաջ դուրս բերվեց մոխրացած դի. որոնողական աշխատանքները շարունակվում են. տեղում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու Արտակարգ իրավիճակների նախարարները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ փրկարարները, քաղաքացիները «Սուրմալու» տոնավաճառի փլուզված հատվածից դուրս բերեցին մոխրացած դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն Կարմիր խաչի միջոցով տեղափոխվեց  ժողովրդին հայտնի Հերացու դիահերձարան՝ պարզելու դին արական, թե իգական սեռի է:

Այս պահին աշխատանքները շարունակվում են:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին, «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի, հրդեհի ու փլուզման հետևանքով քաղաքացիների որոնողական աշխատանքները ողջ գիշեր և մինչև այժմ շարունակվում են։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 309+
309+

Նմանատիպ նյութեր