211652_close_icon
views-count1846 դիտում article-date 21:30 15-08-2022

Զարմանալի է, թե որքան արագ մարդիկ կարող են փոխել իրենց կարծիքը․ Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հարձակվող Դարվին Նունյեսի հասցեին վաղաժամ քննադատության մասին, հայտնում է Armsport.am-ը:

Հիշեցնենք, որ երկրպագուները դժգոհ էին ուրուգվայցու ելույթներից մինչմրցաշրջանային շրջագայության ժամանակ, սակայն մրցաշրջանի սկզբում ֆուտբոլիստը երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ առաջին երկու պաշտոնական հանդիպումներում:

«Հինգ շաբաթ առաջ, երբ մենք սկսեցինք նախամրցաշրջանային շրջանը, մարդիկ հիասթափված էին նրա ելույթից առաջին ընկերական խաղում: Հիմա ամեն ինչ այլ է։ Զարմանալի է, թե որքան արագ մարդիկ կարող են փոխել իրենց կարծիքը»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։

Այսօր Նունեսը կարող է իր առաջին հանդիպումն անցկացնել հիմնական կազմում։ Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում ուրուգվայցին փոխարինման դուրս գալուց հետո դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Նմանատիպ նյութեր