211652_close_icon
views-count1412 դիտում article-date 22:52 15-08-2022

«Ասթոն Վիլլայի» թանկարժեք նորեկը վնասվածք է ստացել և բաց կթողնի կես տարի

«Ասթոն Վիլլայի» պաշտպան Դիեգո Կառլոսը վնասվածք է ստացել «Էվերթոնի» հետ խաղում (2:1)՝ ԱՊԼ-ի 2-րդ տուրում:
 
Բիրմինգհեմյան ակումբը հայտնել է, որ 29-ամյա բրազիլացին պատռել է աքիլեսյան ջիլը:
 
Ֆուտբոլիստը վիրահատվելու է, որից հետո ապաքինման կուրս է անցնելու, որը կարող է տևել մոտ 6 ամիս:
 
Դիեգո Կառլոսին «Ասթոն Վիլլան» 30,5 մլն եվրոյով ձեռք էր բերել «Սևիլյայից»՝ այս տարվա մայիսին:

Նմանատիպ նյութեր