211652_close_icon
views-count1029 դիտում article-date 10:37 16-08-2022

Դոնեցկում 5 օտարերկրացի մեղադրվել են վարձկանության մեջ․ Euronews

Հինգ օտարերկրացիներ՝ Շվեդիայի, Խորվաթիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, ներկայացել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարան։

Նրանք մեղադրվում են Ուկրաինայի կողմից որպես վարձկաններ ռազմական գործողություններին մասնակցելու և իշխանության բռնի բռնազավթման նախապատրաստման մեջ։ Դատավարության ժամանակ 5-ն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել: Եթե ​​դատարանը հակառակն ապացուցի, նրանց սպառնում է ընդհուպ մահապատիժ։

Հունիսին 2 բրիտանացի և 1 մարոկկացի մահապատժի են դատապարտվել Դոնեցկի նույն վայրում նմանատիպ մեղադրանքով: Վճիռն օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ այն բողոքարկել է պաշտպանական կողմը։

Միաժամանակ ավելի բարձր են հնչում Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Եվրոպա արգելելու կոչերը։

Ներկայումս Շենգենյան համաձայնագրի 10 երկրներ սահմանափակել կամ դադարեցրել են ռուսներին մուտքի անհատական ​​փաստաթղթերի տրամադրումը, իսկ Էստոնիան օգոստոսի 18-ից ընդհանրապես արգելել է ՌԴ քաղաքացիների մուտքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր