211652_close_icon
views-count800 դիտում article-date 16:35 16-08-2022

Հայ լողորդները Եվրոպայի առաջնությունում համեստ արդյունքներ ցույց տվեցին

Իտալիայի մայրաքաղաք Հռումում է անցկացվում ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը։

Մեր երկիրը մրցավայր է գործուղել չորս մարզիկ – մարզուհու: Նրանք մասնակցում են տարբեր լողաճերում և մրցատարածություններում:

Արթուր Բարսեղյանը բատերֆլայի որակավորման 50 մետրն անցավ   24, 64 վայրկյանում, որը երրորդ արդյունքն էր ությակի առաջին մրցահերթում: Բայց ընդհանուր հաշվարկով, 57 մասնակիցների ցանկում,  նրա ցուցանիշը ճանաչվեց  49-րդը, այսինքն`  երևանցին եզրափակիչ չմտավ:  

Ազատ ոճում Անի Պողոսյանը 100 մետրը հաղթահարեց 58, 58 վայրկյանում և 36 մասնակիցների միջև հանգրվանեց  33 –րդ հորիզոնականում: Հասկանալի է , որ նա նույնպես վճռական փուլ չմտավ:

Մեր քառյակի մասնակցությունը շարունակվում է:

Առաջնությունը եզրագիծը կհատի օգոստոսի 21 –ին:

Նմանատիպ նյութեր