211652_close_icon
views-count1770 դիտում article-date 21:25 16-08-2022

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

«Ինտերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։

«Այսօր առավոտյան Ռոզանոյի «Humanitas» կլինիկակական ինստիտուտում Մխիթարյանը հետազոտություններ է անցել։

Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային լարվածություն։ Նրա վիճակը կգնահատվի առաջիկա օրերին»,- գրված է իտալական ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը A Սերիայում «Ինտերի» կազմում նորամուտը նշել էր նախորդ շաբաթ՝ «Լեչեի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով, տեղեկացնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր