1014 դիտում
09:37 17-08-2022
Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 15-ին իր լիազորությունները կստանձնի ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Եվ չնայած մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետագա ճակատագիրն անհայտ է: Շատ պլաններ չեն հաջողվել: Վերջինիս մտերիմ շրջապատից մեզ հասած լուրերի համաձայն՝ խոսակցություններ կան, որ նրա եւ քաղաքական իշխանությունների հարաբերություներում այս պահին լարվածություն կա, ուստի հայտնի չէ, թե Արթուր Դավթյանին նոր պաշտոն կտան, թե նրան հաջողություն կմաղթեն:
«Ժողովուրդ» օրաթերթը Արթուր Դավթյանի ապագայի մասով մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչ ճակատագիր է սպասվում Արթուր Դավթյանին, սակայն այնտեղից հրաժարվեցին մեկնաբանել։
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը ընտրվել է միայն իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, եւ չնայած Արթուր Դավթյանի թեկնածությունը եւս մեկ անգամ կարող էին առաջադրել, սակայն իշխանությունները նախընտրեցին քրեական գործերին միջամտող վարչապետի խորհրդական Վարդապետյանին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
10235 դիտում
09:56 04-09-2018
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դատի են տվել․ «Ժողովուրդ»
2548 դիտում
09:37 03-08-2021
Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
547 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»