211652_close_icon
views-count994 դիտում article-date 10:31 17-08-2022

Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Մյասնիկյան պողոտայով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարի վնասվելու պատճառով օգոստոսի 17-ին ժամը 09:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալեք Մանուկյան, Խանջյան փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով, Նար Դոսի, Չարենցի, Այգեստան փողոցներով, Մյասնիկյան պողոտայով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերսկսվի:

Նմանատիպ նյութեր