211652_close_icon
views-count1628 դիտում article-date 12:00 17-08-2022

Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

 

Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը, այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Փեդրամ Փաքաինին։

Վերջինս նշել է, որ վարակվածը 34-ամյա կին է՝ հարավ-արևմտյան Ահվազ քաղաքից և ներկա պահին կարանտինացված է իր տանը:

Փաքաինի խոսքով՝ նշված հիվանդությունից մահացության մակարդակը ցածր է, և այն բուժելի է, և հավելել, որ ջրծաղիկի դեմ պատվաստված մարդիկ հիմնականում իմունիտետ ունեն կապիկի ծաղիկի նկատմամբ։

***

Կապիկի ծաղիկ հիվանդության սկզբնական ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, մեջքի ցավը, այտուցված ավշային հանգույցները, դողը և հյուծվածությունը: Կարող է առաջանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ 

Նմանատիպ նյութեր