211652_close_icon
views-count1803 դիտում article-date 13:31 17-08-2022

Մարկո վան Բաստեն. Կրոյֆը ամոթից գետինը կմտներ «Բարսայի» համար

Հոլանդիայի հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը քննադատել է «Բարսելոնային»՝ Ֆրենկի դե Յոնգի շուրջ ստեղծված իրավիճակի համար:
 
Հաղորդվել էր, որ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել կիսապաշտպանին կամ թողնել կազմում՝ պայմանով, որ նա կհամաձայնվի աշխատավարձի նվազեցմանը:
 
«Ես կարծում եմ, որ Յոհան Կրոյֆը ամոթից գետինը կմտներ, եթե տեսներ, թե ինչպես է իրեն պահում «Բարսան»:
 
Իմ կարծիքով, «Բարսելոնայի» վարքագիծը շատ ավելի ցածր է իր ստանդարտներից», ասել է վան Բաստենը:

Նմանատիպ նյութեր