211652_close_icon
views-count598 դիտում article-date 12:26 17-08-2022

ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

Հայաստանում հայտարարված սգո օրերի առնչությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Սուրմալու առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ֊ում հայտարարված սուգի կապակցությամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ»,- հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին եւ վաղը՝ օգոստոսի 18-ին, Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակա «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգականա պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների։

Նմանատիպ նյութեր