211652_close_icon
views-count26277 դիտում article-date 13:40 17-08-2022

Ողջ գիշեր փրկարարներն ու սրտացավ քաղաքացիները «Սուրմալու» տոնավաճառի կասկածելի վայրերում շարունակել են որոնողական աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ օգոստոսի 16-ին, ողջ գիշեր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողները, Կարմիր խաչի ներկայացուցիչները, քաղաքացիներն ու կամավորները շարունակել են «Սուրմալու» տոնավաճառի կասկածելի վայրերում որոնողական աշխատանքները։ 

Այս պահին էլ աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գաղտնիք չէ, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը համարվում է ԱԻՆ-ի ողնաշարը։ Այդ մասին շատ հաճախ լսում ենք դեպքի վայրում, երբ ժամանած հրշեջ-փրկարարները, հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ջրասուզակները, փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար-բժիշկները, փրկարար-հոգեբանները արտակարգ իրավիճակներում աշխատելիս ցուցաբերում են մարդկային բարձր հատկանիշներ ու պրոֆեսիոնալիզմ։ Այդ մասին կարող ենք հանդիպել նաև միջազգային զեկույցներում, որոնց հեղինակներն այնպիսի երկրների ներկայացուցիչներ են, ովքեր իրենց երկրներում շատ հաճախ արտակարգ իրավիճակներում են հայտնվում։ 

Կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի մասին տեղեկանալով՝ ԱԻն ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը հոգեբան-փրկարարների հետ առաջին իսկ պահից ժամանել էին դեպքի վայր, որտեղ հսկայական օգնություն էին ցուցաբերել տոնավաճառի աշխատակիցներին, իսկ հոգեբաններն էլ՝ հոգեբանական մեծ աջակցություն։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր