211652_close_icon
views-count5036 դիտում article-date 14:21 17-08-2022

Թnւրքի ձեռքը քեզ չհшuшվ, Վաչn ջան. шղետի դեմ шնզnր եղшր…Արտшվшզդ Եղnյшնի հnւզիչ գրшռումը

Եռօրյա լարված սպասումից հետո առավոտյան հայտնի դարձավ, որ մահացած գտնված քաղաքացիների թվում է նաև Վաչե Եղոյանը։ Նրա մայրը դեպքից անմիջապես հոտ լարված սպասողական վիճակում էր, սակայն հույսը չէր կորցրել։

Մայրը Վաչեի համար նույն անհանգստությունն էր ունեցել նաև քառօրյա մարտերի ժամանակ, քանի որ որդին զինվոր էր այդ ժամանակ և Արցախում էր։ Ցավոք, Վաչեն մահացավ։ Նա ընտանիքի լույսն էր, երեք զավակներից ավագը։

Վաչեն հայտնի հաղորդավար Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն է։ Նա իր հարթակում գրել է․ ««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև, եղբորս ավագ թոռը 22 տարեկան Վաչագանս: 44 օրյա պատերազմի մասնակից:
 

Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես։ Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին»։

Նմանատիպ նյութեր