211652_close_icon
views-count2529 դիտում article-date 16:19 17-08-2022

Մեր մոտ Ադրբեջան չկա. Բրազիլիայի հավաքականի մարզիչը հեգնել է Մբապեին

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի արտահայտությանը՝ հարավամերիկյան հավաքականների մակարդակի մասին:
 
Ֆրանսիացի ֆուտբոլիստն ասել էր. «Հարավային Ամերիկայում ֆուտբոլն այնպես զարգացած չէ, ինչպես՝ Եվրոպայում: Այդ իսկ պատճառով, եթե վերցնենք աշխարհի վերջին առաջնությունները, միշտ եվրոպական հավաքականներն են հաղթում»:
 
Տիտեն պատասխանել է. «Հնարավոր է, Մբապեն խոսում է Ազգերի լիգայի կամ եվրոպական ընկերական խաղերի մասին, բայց ոչ՝ Աշխարհի առաջնության որակավորման հանդիպումների:
 
Ամենայն հարգանքով, բայց մեր մոտ Ադրբեջան չկա: Մեր մոտ չկան խաղեր, որտեղ կարելի է գլուխ պահել: Հարավային Ամերիկայում որակավորման փուլն շատ ավելի բարդ է, քան՝ Եվրոպայում»:

Նմանատիպ նյութեր