211652_close_icon
views-count1980 դիտում article-date 21:40 17-08-2022

Մբապեի և ՊՍԺ-ի թիմակիցների միջև լարված հարաբերություններ են հաստատվել

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բարդ հարաբերություններ ունի թիմակիցների հետ:
 
Երբ ֆրանսիացին համաձայնվել էր երկարաձգել պայմանագիրը, նրան խոստացել էին, որ թիմակիցները նրա համար են խաղալու: Սակայն փարիզյան ակումբի մյուս ֆուտբոլիստներին այդ գաղափարը դուր չի եկել և այժմ Մբապեն իրեն մեկուսացած է զգում կոլեկտիվից:
 
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրում՝ «Մոնպելյեի» հետ խաղի (5:2) առաջին խաղակեսից հետո Մբապեն լարված խոսսակցություն է ունեցել թիմակիցների հետ, այն աստիճան, որ մարզչական շտաբը ստիպված է եղել միջամտել:
 
Կիլիանը շարունակում է պնդել, որ ինքը պետք է լինի ՊՍԺ-ի գլխավոր աստղը, եզրափակիչ գրոհները և ավելի քիչ աշխատի առանց գնդակի:
 
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը մեկ խաղ է անցկացրել և մեկ գոլ խփել:

Նմանատիպ նյութեր