211652_close_icon
views-count1190 դիտում article-date 22:48 17-08-2022

Ոստիկանությունը զգուշացում է տվել Ռոնալդուին՝ ջարդված հեռախոսի հետ կապված միջադեպի համար

Ոստիկանությունը զգուշացում է տվել Կրիշտիանու Ռոնալդուին՝ «Էվերթոնի» երկրպագուի հետ կապված միջադեպից հետո:
 
Նախորդ մրցաշրջանում «Էվերթոնից» կրած պարտությունից (0:1) հետո պորտուգալացին աուտիզմով տառապող 14-ամյա տղայի ձեռքից գցել էր հեռախոսը, որը կոտրվել էր: Ավելի ուշ պորտուգալացին միջադեպի համար ներողություն էր խնդրել:
 
«Մենք կարող ենք հաստատել, որ 37-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է և հարցաքննվել՝ հանցավոր ճանապարհով հարձակվելու և վնաս հասցնելու մեղադրանքի առթիվ:
 
Մեղադրանքը կապված է ապրիլի 9-ին «Գուդիսոն Պարկ» ստադիոնում «Էվերթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո ծագած միջադեպի հետ: Հարցը որոշվել է պայմանական զգուշացմամբ: Գործը փակված է», հայտնել է Մերսիսայդի ոստիկանությունը:

Միջադեպի տեսանյութը՝ այստեղ.

Նմանատիպ նյութեր