3454 դիտում
09:05 18-08-2022
Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել բացառիկ փաստաթուղթ: Պարզվում է՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում անվտանգության կանոնները դեռ նախորդ տարվանից չեն պահպանվել, եւ շատ մարդիկ, իրենց անվտանգությունից դրդված, ստիպված են եղել լքել առեւտրի կենտրոնը:
Եւ այսպես, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առեւտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին եւ մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը:
Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը որեւէ պատասխան չի տվել միջնորդությանը: Այս գործով մեկ տարի շարունակ կոնկրետ անգործության է մատնված եղել Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Երեւան քաղաքի դատախաազ Սեւակ Հովհաննիսյանի: Շուրջ 1 տարի անգործության է մատնված եղել ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով դեռ քննությունը շարունակվում է: Կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերել նաեւ Փորձաքննություների ՊՈԱԿ-ը, քանի որ մեկ տարի շարունակ չի տվել փորձագիտական եզրակացությունը. այն մեկ ամիս առաջ է միայն ստացվել։ Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները:
Եթե մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը կասկածելի անուշադրության չմատներ եւ պատշաճ ուսումնասիրեր փաստաբանի միջնորդությունը, որտեղ բազմաթիվ խախտումների մասին էր բարձրաձայնել, եւ դեռ ավելին՝ քննիչն էլ փափուկ բարձ չդներ փաստաբանի գլխի տակ, թե հարցը կքննարկեն փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, այսօր չէինք ունենան 16 զոհ:
Կից ներկայացնում ենք փաստաթուղթը՝ հիմնավորումներով, թե ինչու էր անհրաժեշտ փակել «Սուրմալուն», ինչը Նիկոլ Փաշինյանի անկաշառ պետական օղակները չեն արել:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1884 դիտում
15:14 11-01-2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
Այս բաժնից
490 դիտում
08:15 26-03-2024
Լարսի անցակետին այլընտրանքը չի կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
496 դիտում
07:55 26-03-2024
Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել. «Ժողովուրդ»
865 դիտում
07:36 26-03-2024
Հիվանդանոցում ի՞նչ է ասել նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը. «Ժողովուրդ»