656 դիտում
11:12 18-08-2022
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ ցավակցական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին։
Ցանկանում եմ նաև իմ և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, մեր բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և մեր կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։
Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են»:

Նմանատիպ նյութեր
10415 դիտում
18:04 17-08-2022
Խորապես ցավակցում եմ «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին. Երևանի քաղաքապետ
6861 դիտում
20:26 27-03-2018
Թերեզա Մեյը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Պուտինին՝ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
1352 դիտում
13:14 19-10-2018
Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Այս բաժնից
355 դիտում
22:34 28-03-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
340 դիտում
22:19 28-03-2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև
370 դիտում
21:42 28-03-2024
Տիգրան Ավինյանը Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ