211652_close_icon
views-count1349 դիտում article-date 11:38 18-08-2022

Էստոնիան դադարեցրել է ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր և նրանց այցագրեր տրամադրելը

Էստոնիայում օգոստոսի 18-ին ուժի մեջ է մտնում սահմանափակման մասին կառավարության կարգադրությունը։ Ինչպես հաղորդում է Interfax-ը, այն վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին այցագրեր տալուն և շենգենյան այցագրով Էստոնիա նրանց մուտքին։

«Մենք տեսնում ենք Ռուսաստանի քաղաքացիների թվի զանգվածային աճ, ովքեր  հատում են Էստոնիայի սահմանը կամ ժամանում Էստոնիա։ Զանգվածաբար Էստոնիա այցելելու կամ Էստոնիայի տարածքով Եվրոպա մեկնելու հնարավորությունը չի համապատասխանում մեր կողմից սահմանված պատժամիջոցներին: Պատժամիջոցներ սահմանելով՝ Էստոնիան ցանկանում էր, որպեսզի ագրեսոր պետությունը նաև առանձին քաղաքացիների մակարդակով հնարավորություն չունենա սովորական կյանքը շարունակել միջազգային մակարդակով»,-ասել է ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն:

 

Նմանատիպ նյութեր