3443 դիտում
14:11 18-08-2022
Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. օգոստոսի 18-23-ի եղանակային կանխատեսումը
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված` օգոստոսի 18-ին և 19-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +38․․․+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 18-ին և 19-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15մ/վ:
Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նմանատիպ նյութեր
2912 դիտում
11:07 21-07-2016
Եղանակի մասին. Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում կպահպանվի բարձր ջերմային ֆոնը
23803 դիտում
11:30 23-08-2016
Առաջիկա 5 օրերին նորմայից բարձր ջեմային ֆոնը կպահպանվի. Գագիկ Սուրենյան
5162 դիտում
14:48 18-07-2022
Բարձր ջերմային ֆոնը, բավական շոգ եղանակը Հայաստանի համար դարձել են սովորական. Գագիկ Սուրենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
964 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
571 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
391 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը