2519 դիտում
13:38 18-08-2022
«Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում և որևէ առնչություն չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրացվող ապրանքների հետ. Սասուն Ավետիսյան
Հաշվի առնելով սոցիալական ցանցերում որոշ օգտատերի անհիմն հրապարակումների առաջացրած հանրային հետաքրքրությունը և լրատվամիջոցներից ստացվող հարցումներին արձագանքնման անհրաժեշտությունը՝ ես, ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանս, սույնով պաշտոնապես հայտարարում եմ, որ ո՛չ «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ո՛չ ինձ և իմ ընտանիքի անդամներին պատկանող կամ մեզ հետ փոխկապակցված որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում և որևէ առնչություն չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրացվող ապրանքների հետ։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, ցավակցում եմ բոլոր զոհերի և տուժածների հարազատներին։
Սույնով հայտարարում եմ, որ իմ, իմ ընտանիքի անդամների, մեզ հետ փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ ոչ հավաստի, մեր գործարար համբավն ու հեղինակությունն արատավորել փորձող բոլոր հրապարակումների առնչությամբ հետևողական ենք լինելու, որ դրանց հեղինակները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Հարգանքով՝ Սասուն Ավետիսյան

Նմանատիպ նյութեր
6957 դիտում
10:55 17-08-2022
«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել․ «Հետք»
Այս բաժնից
421 դիտում
20:13 24-04-2024
Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է․ Վիգեն Սարգսյան
385 դիտում
19:48 24-04-2024
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ