884 դիտում
15:14 18-08-2022
Տաթև-Աղվանի ճանապարհը երրորդ շերտով ասֆալտապատելու համար կհատկացվի 1 մլրդ 45 մլն դրամ
Տաթև-Աղվանի ճանապարհի 3-րդ շերտ ասֆալտապատումը իրականացնելու համար ՀՀ կառավարությունը 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացնի։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել էր դեռ 2020 թվականի պատերազմից առաջ, և նախատեսված չէր, որ այն նման ծանրաբեռնվածությամբ կաշխատի։
«Տարբեր խնդիրներ ի հայտ եկան շինարարության ընթացքում առաջացած խնդիրների կամ թերությունների պատճառով: Հիմա թերությունները շտկված են, և պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարական ընկերության հետ, որպեսզի ևս մեկ շերտ այնտեղ ասֆալտապատվի»,- նշեց Սանոսյանը:
Տաթև-Աղվանի Մ-2 12 կմ ճանապարհի ասֆալտապատման 2 շերտ արել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությունը, և հիմա նույն ընկերության հետ պայմանագիր կկնքվի, որպեսզի 3-րդ շերտն արվի։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի գարնանը ճանապարհին արդեն փոսեր էին առաջացել, սակայն պատճառը գիտեն՝ ճանապարհը միջհամայնքային էր, սակայն այն կիրառվել է նաև որպես այլընտրանք Գորիս-Կապան ճանապարհի հատվածի, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Նմանատիպ նյութեր
606 դիտում
16:23 23-03-2015
Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը բաց է նաև ծանրաքաշ մեքենաների համար
829 դիտում
15:55 07-11-2022
2023 թ. գյուղոլորտին կհատկացվի 37 մլրդ 905 մլն դրամ, որը շուրջ 6 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա համեմատ
Այս բաժնից
349 դիտում
11:18 26-04-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն
430 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ