211652_close_icon
views-count1051 դիտում article-date 17:57 18-08-2022

Ուկրաինայի Լվով քաղաքում մեկնարկել են Զելենսկի-Էրդողան բանակցությունները

Tert.am-ը գրում է. Ուկրաինայի Լվով քաղաքում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, հաղորդում է Anadolu-ն:
 
Ղեկավարները կբանակցեն դեմ առ դեմ ձևաչափով, ապա տեղի կունենա Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եռակողմ հանդիպումը։

Խորհրդակցությունների արդյունքում Թուրքիայի, Ուկրաինայի ղեկավարների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգան:

Էրդողանը Լվով է ժամանել Վլադիմիր Զելենսկու հրավերով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը Լվով աշխատանքային այցի շրջանակում մտադիր է Զելենսկու հետ պայմանավորվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման կազմակերպման հարցում։

Նմանատիպ նյութեր