211652_close_icon
views-count12652 դիտում article-date 10:10 20-08-2022

Ուկրաինայի հարվածները սասանեցին Ռուսաստանի վստահությունը թիկունքի անվտանգության նկատմամբ. ISW. Deutsche Welle

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժման 178-րդ օրը ռուսական զորքերը շարունակում են հարևան երկրի բնակավայրերը գրավելու փորձերը։ Deutsche Welle-ն հետևում է շաբաթ օրը՝ օգոստոսի 20-ի (Մոսկվայի ժամանակով) իրադարձություններին։

++05.00++
Ուժեղ պայթյուններ են որոտացել Նիկոլաևում, հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

++04.25++
Ռուսական զորքերը կրկին հարվածներ են հասցրել Խարկովին՝ Նեմիշլյանսկի շրջանում և արվարձաններում գտնվող կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

++03.50++
Ղրիմում և Խերսոնի շրջանում ռուսական ռազմական և տրանսպորտային ենթակառուցվածքներին ուկրաինական վերջին հարվածները սասանել են Ռուսաստանի վստահությունը ռազմաճակատի գծերի հետևում գտնվող տարածքների անվտանգության նկատմամբ, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) ամենօրյա զեկույցում: ՌԴ իշխանությունների և խաղաղ բնակչության աճող անհանգստությունը թիկունքի տարածքների վրա հարձակումների սպառնալիքի վերաբերյալ վկայում է այն փաստը, որ ռուսական իշխանությունները զգալիորեն մեծացնում են անվտանգության միջոցառումները բռնակցված Ղրիմում։ Ըստ ISW-ի՝ օգոստոսի 18-ին Բելգորոդում և Սևաստոպոլում պայթյունների մասին հաղորդագրությունները կարող են չափազանցված լինել, սակայն ռուսական լրատվամիջոցները զանգվածաբար տարածել են դրանք, ինչը վկայում է ՌԴ-ում խորացող խուճապի մասին, ասվում է կազմակերպության զեկույցում։

Նմանատիպ նյութեր