211652_close_icon
views-count1136 դիտում article-date 14:34 30-08-2022

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ կունենա Փաշինյանի ու Ալիևի հետ

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ կունենա Փաշինյանի ու Ալիևի հետ։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

Նա գրել է, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք 4-րդ հանդիպմանն ընդառաջ այսօր նախապատրաստական հեռախոսազրույցներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր