211652_close_icon
views-count1799 դիտում article-date 20:15 01-09-2022

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը. այն շարունակում է Մագնուս Կառլսենը

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը:

Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը:

100 ուժեղագույնների մեջ տեղ են գտել  Հայաստանի  երեք շախմատիստներ: Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 32-րդ,  Հայկ Մարտիրոսյանը՝ 80-րդ և  Շանթ Սարգսյանը՝ 87-րդ հորիզոնականը:

Կանանց աղյուսակի առաջատարը  չինուհի Հոու Յիֆանն է: Այստեղ նույնպես  մեր երկիրն ունի երեք ներկայացուցիչ: Էլինա Դանիելյանը 37-րդն է, Աննա Սարգսյանը՝ 77-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 93-րդը:

Նմանատիպ նյութեր