211652_close_icon
views-count1888 դիտում article-date 18:15 03-09-2022

Ադրբեջանը մտադիր չէ մրցակցել Ռուսաստանի հետ գազի համաշխարհային շուկայում. Ալիև

Ադրբեջանը նպատակ չի դնում մրցակցել Ռուսաստանի Դաշնության հետ գազի համաշխարհային շուկայում։ Այս մասին իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը կաջակցի Անդրկասպյան գազատարի իրականացմանը, եթե Թուրքմենստանի իշխանություններն այն կառուցելու որոշում կայացնեն։

«Ուզում եմ նշել մի կարեւոր պահ. ո՝չ նախկինում, ո՝չ էլ հիմա մենք մեր առջեւ ռուսական գազի հետ եվրոպական շուկայում մրցակցելու նպատակ չենք դրել։ Մենք ունենք մեր սեփական տեղը: Մենք եվրոպական երեք երկրներին՝ Իտալիային, Հունաստանին եւ Բուլղարիային գազի մատակարարման պայմանագրեր ենք կնքել։ Եվրոպական այլ երկրներում եւս անհրաժեշտություն կա, եւ մենք այժմ գնահատում ենք այդ անհրաժեշտությունը»,- ասել է Ալիևը։

Նմանատիպ նյութեր