211652_close_icon
views-count1897 դիտում article-date 19:13 03-09-2022

Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից։ 

«Հե՜յ հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա», - ասել է Թուրքիայի նախագահը Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:  Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։

«Հունաստանի համար մենք միայն մեկ առաջարկ ունենք՝ մի մոռացեք Իզմիրը»,- ասել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ հունա-թուրքական պատերազմն ավարտվել է 1922 թվականին՝ Էգեյան ծովի ափին գտնվող Հունաստանի վերջին հենակետի` Իզմիր քաղաքի գրավմամբ և թուրքական տարածքից հունական զորքերի արտաքսմամբ:

Թուրքիայի և Հունաստանի՝ ՆԱՏՕ-ի երկու հարևանների և դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվել են  օգոստոսի 23-ից: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Էգեյան ծովի երկնքում 158 անգամ հետապնդել են թուրքական կործանիչներին և 256 անգամ խախտել Թուրքիայի օդային տարածքը։

Նմանատիպ նյութեր