211652_close_icon
views-count1012 դիտում article-date 22:05 03-09-2022

Բելառուս լրագրող Դարիա Չուլցովան ազատ է արձակվել բանտից․ Deutsche Welle

Լեհական Belsat հեռուստաալիքի աշխատակից Դարիա Չուլցովան, որը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ կապված բելառուս ակտիվիստ Ռոման Բոնդարենկոյի հիշատակին նվիրված ցույցի լուսաբանման հետ, շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, ազատ է արձակվել Գոմելի կանանց գաղութից։ Գրում է Deutsche Welle-ն։

Չուլցովան և նրա գործընկեր Կատերինա Անդրեևան (իսկական անունը Բախվալովա) ձերբակալվել են 2020 թվականի նոյեմբերի 15-ին։ Աղջիկները դատապարտվել են «հասարակական կարգը կոպտորեն խախտող կամ դրանց ակտիվ մասնակցության գործողություններ կազմակերպելու և նախապատրաստելու» քրեական հոդվածով։

Հետաքննության տվյալներով՝ «Փոփոխությունների հրապարակից» (Մինսկի բակերից մեկի ոչ պաշտոնական անվանումը.- Խմբ. ) հեռարձակման պատճառով, որը լրագրողներն անցկացրել են հարևան բարձրահարկ շենքերից մեկից։ 

Կատերինա Անդրեևան նույնպես 2022 թվականի հուլիսին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ դավաճանության մեղադրանքով։ Այս դեպքի մանրամասները դեռևս անհայտ են։ Երկու լրագրողներն էլ բելառուսական «Վիասնա» իրավապաշտպան կենտրոնի կողմից ճանաչվել են քաղբանտարկյալներ։

2020 թվականի դեկտեմբերին նրանք դարձել են Բելառուսի իրավապաշտպան համայնքի «Տարվա լրագրող» մրցանակի դափնեկիրներ։ 2021 թվականի հոկտեմբերին աղջիկներին շնորհվել է ԶԼՄ-ների ազատության Լայպցիգի հեղինակավոր մրցանակը։

Բացի այդ, Չուլցովան և Անդրեևան դարձել են 2021 թվականի Արևելյան Եվրոպայի ազատ մեդիա մրցանակաբաշխության անկախ լրագրության գերմանա-նորվեգական մրցանակի դափնեկիրներ:

Նմանատիպ նյութեր