211652_close_icon
views-count864 դիտում article-date 18:55 04-09-2022

Գերմանիան 65 մլրդ եվրո կծախսի գնաճի հետևանքներից սպառողների և բիզնեսի պաշտպանության 3-րդ փաթեթի համար

Գերմանիան 65 մլրդ եվրո կծախսի միջոցների 3-րդ փաթեթի վրա, որը նպատակ ունի պաշտպանել սպառողներին եւ բիզնեսը գնաճի սրընթաց աճի հետեւանքներից, նշվել է կառավարության կիրակի հրապարակած փաստաթղթում, տեղեկացրել է Reuters-ը։

Հանրային տրանսպորտով արտոնյալ երթեւեկությունը երկարացնելու եւ 9 000 էներգատար ընկերություններին 1,7 մլրդ եվրո հարկային արտոնություններ տրամադրելու առաջարկները ներառող միջոցները կիրակի համաձայնեցվել են կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարող կոալիցիայի 3 կուսակցությունների հետ։

«Դա այսօրվա դրությամբ 3 փաթեթներից ամենամեծն է»,- ասել է Շոլցը մամուլի ասուլիսում։

Նմանատիպ նյութեր