211652_close_icon
views-count718 դիտում article-date 20:05 04-09-2022

Հովհաննես Պողոս I-ինը դասվել է Կաթոլիկ եկեղեցու երանելինեի շարքին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի հանդիսավոր պատարագ է մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գավթում։ Պատարագի ընթացքում նա իր նախորդներից մեկին՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս I-ին (Ալբինո Լուչիանի) դասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու երանելինեի դասին, գրում է ria.ru-ն:

Լատիներեն բանաձևը, որը, ըստ ավանդույթի, փառաբանում է երանելիներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն արտասանել է քրիստոնեական աշխարհի գլխավոր հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալների առաջ: Նրանց թվում էր նաև տալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:

2017 թվականի նոյեմբերին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստատել է Սրբերի գործերի միաբանության հրամանագիրը՝ կաթոլիկ եկեղեցու կողմից Հովհաննես Պողոս I-ի միջնորդությամբ իրագործած հրաշքը ճանաչելու մասին: Խոսքը 2011 թվականին Արգենտինայից մի աղջկա գլխուղեղի ծանր հիվանդության հրաշքով ապաքինման մասին է։

Նմանատիպ նյութեր