211652_close_icon
views-count1751 դիտում article-date 22:59 04-09-2022

Ուկրաինայի պարտվելու դեպքում հաղթողը Չինաստանը կլինի. Իտալիայի վարչապետի թեկնածու

«Իտալիայի եղբայրներ» ծայրահեղ աջ քաղաքական կուսակցության առաջնորդ, Իտալիայի վարչապետի թեկնածու Ջորջիա Մելոնին կիրակի նախազգուշացրել է այն ռիսկի մասին, որն արեւմտյան երկրների համար ներկայացնում է հակամարտությունն Ուկրաինայում՝ այն անվանելով «սառցաբեկորի գագաթը ազդեցության համար պայքարում», տեղեկացրել է Reuters-ը։

«Եթե Ուկրաինան պարտվի, իսկ Արեւմուտքը՝ կործանվի, ապա մեծ հաղթողը կլինի ոչ թե Պուտինի Ռուսաստանը, այլ Սի Ծինփինի Չինաստանը»,- ասել է Մելոնին Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած «Ամբրոզետի» գործնական համաժողովում։- Եվ նրանք, ովքեր ամենաթույլն են Արեւմուտքում, այն է՝ Եվրոպան, կարող են հայտնվել չինական ազդեցության ներքո։ Ուստի, մենք պետք է պայքարենք այս ճակատամարտում»։

«Պատերազմն Ուկրաինայում հակամարտության սառցաբեկորի գագաթն է՝ ուղղված աշխարհակարգի վերակառուցմանը»,- ավելացրել է նա։

Նմանատիպ նյութեր