504 դիտում
10:43 07-09-2022
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է ԵԱՀԿ տարածաշրջանի Պաշտպանական հաստատությունների ղեկավարների հավաքին
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 5-ից 6-ը Վարշավայում մասնակցել է ԵԱՀԿ անդամ պետությունների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների բարձրաստիճան հանդիպմանը, որը նախաձեռնվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից։ Տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Հանդիպումը նպատակ ուներ համախմբել ԵԱՀԿ տարածաշրջանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներին՝ մարդու իրավունքների հաստատությունների մարտահրավերային և արագ զարգացող միջավայրում առավել կայուն հաստատություններ ստեղծելու մասին փորձագիտական խորհրդատվություն և քննարկում ծավալելու համար:
Բարձրաստիճան հանդիպմանը մասնակցություն են ունեցել նաև մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող տարածաշրջանային այլ դերակատարներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցերի և միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների դեմ ուղղված սպառնալիքների ԵԱՀԿ մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների կայունության ամրապնդման ԵԱՀԿ նոր ուղեցույցը։
Աշխատաժողովի շրջանակում Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը առանձնազրույցներ է ունեցել նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր քարտուղար Դեբբի Կոների, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ այլ պետությունների ազգային հաստատությունների ղեկավարների, այդ թվում՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիտվայի, Ղրղզստանի և Վրաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդյունավետ համագործակցության նորարական մոտեցումները և ձեռք են բերվել նախանշված ուղղություններով համատեղ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություններ:

Նմանատիպ նյութեր
3471 դիտում
19:46 04-09-2020
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5446 դիտում
15:12 12-01-2018
ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն. Արման Կիրակոսյանի ելույթը՝ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Այս բաժնից
313 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
262 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
253 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր