211652_close_icon
views-count680 դիտում article-date 11:57 07-09-2022

Վահան Քերոբյանն ու IFAD-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը քննարկել են հողերի միավորման գործընթացը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ընդունել են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նաուֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, պետական աջակցության մեխանիզմներն ու նախատեսվող բարեփոխումները, որոնք ուղղված են արտադրողականության ու գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Առանձին անդրադարձ է կատարվել հողերի միավորման (կոնսոլիդացիայի) գործընթացին, ոռոգման համակարգերի արդիականացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի թվայնացմանը։

Նմանատիպ նյութեր